ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 36 միլիոն ամերիկացի սովի է մատնված: Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ նա շեշտել է, որ դա կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներից է: Ամերիկացի առաջնորդը փորձում է սենատորներին համոզել 1.9 տրիլիոն դոլար ընդհանուր արժեքով խթանիչ միջոցառումների փաթեթ ընդունել:
Ակնկալվում է, որ պատվաստումների համար ծախսվելու է 160 միլիոն դոլար: Գումարի մի մասը կուղղվի անապահով ամերիկացիներին միանվագ վճարներ տրամադրելուն: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստանա 1.4 հազար դոլար: Բայդենը կտրականապես հայտարարել է, որ այդ գումարը քննարկման ենթակա չէ:








































