Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է. «Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձեւավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաեւ սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»:

Ներկայացնելով վերջին 3 տարիների համեմատական պատկերը՝ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ եթե 2018թ. փորձնական ծրագրով իրականացվել էր 157 սուբվենցիոն ծրագիր՝ պետական բյուջեի 1.7 մլրդ դրամի չափով համաֆինանսավորմամբ, ապա հաջորդ տարի ծրագրերի թիվը եռապատկվել էր՝ հասնելով 464-ի՝ պետական բյուջեից տրամադրված 9.59 մլրդ դրամի չափով: Ըստ նրա՝ 2020թ. ծրագրերի քանակն ու ծավալը էականորեն աճել են՝ հասնելով 660-ի, որից 570-ի համար ՀՀ բյուջեից հատկացվել էր 14.3 մլրդ դրամ: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերն ընդգրկել են համայնքային կյանքի զարգացման գրեթե բոլոր ուղղությունները՝ ասֆալտապատում եւ փողոցային լուսավորության համակարգի կառուցում, ջրային եւ ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, բնակավայրերի գազաֆիկացում: Այդ շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հասարակական ու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզների, այգիների եւ պուրակների կառուցման կամ նորոգման ծրագրերը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի ավարտված  ծրագրերի արդյունքները: Քննարկվել են 2020թ. սկսված, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի պատճառով անավարտ մնացած ծրագրերը: Անդրադարձ է կատարվել 2021թ. նոր սուբվենցիոն նախնական հայտերի, ինչպես նաեւ սուբվենցիաների տրամադրման ընդհանուր քաղաքականության հարցերին:

Փոխվարչապետը վերոնշյալ հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում