Տուրօպերատորները նվազեցրել են Եգիպտոս ուղեգրերի գները. դա տեղի է ունեցել առողջարանների համար էժանացած տրանսֆերի շնորհիվ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
«Ոչ շատ վաղուց տեղի է ունեցել Կահիրեից մինչեւ Կարմիր ծովի առողջարաններ վերգետնյա տրանսֆերների արժեքի նվազում,- ասում է տուրօպերատոր ընկերության Եգիպտոսի բաժնի ղեկավար Եկատերինա Գորսկայան:- Եթե ավելի վաղ դրանց արժեքը կազմում էր 270 դոլար, ապա այժմ այն ընկել է մինչեւ 150՝ մեկ ուղղությամբ մեկից մինչեւ երեք մարդու համար ավտոմեքենայի դիմաց»:
Նա պարզաբանել է, որ ճանապարհի գնի անկման հաշվին Կահիրեով թռիչքի դեպքում տուրփաթեթի արժեքը զբոսաշրջիկների համար զգալիորեն ավելի հրապուրիչ է դարձել: Ընկերությունում նշել են, որ այն բանից հետո, երբ տրանոսֆերն էժանացավ, Եգիպտոսի պահանջարկը մեծացավ:
«Զբոսաշրջիկները Ռուսաստանի օդանավի հետ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից առաջ տարիներ շարունակ սովոր էին առողջարաններ թռչել ուղիղ չարտերային ծրագրերով,- պարզաբանել է Եկատերինա Գորսկայան:- Եվ այժմ նրանք մեծ մասամբ պատրաստ չեն յոթ-ութ ժամ ծախսել Կահիրեից մինչեւ ծովափ տեղաշարժվելու վրա. դա միանշանակ սահմանափակում է ընդհանուր առմամբ երկրում հանգստանալ ցանկացողների թիվը: Բայց այն բանի հետ կապված, որ բազմաթիվ ուղղություններ փակ են, Եգիպտոս ուղեգրերն այժմ արդեն վատ չեն վաճառվում»:
Կահիրեով փաթեթային զբոսաշրջության հոսքը կարող է այժմ խթանել միայն ավիափոխադրման արժեքի նվազումը: Փետրվարի 5-ից այնտեղ ամենշաբաթյա չվերթերն ավելացել են, բայց, փորձագետների խոսքով, դա դեռ չի հանգեցրել տոմսերի էժանացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










































