Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

17-ը կորցրել է վստահությունը Մոսկվայի մոտ․ Քոչարյանի ճամփորդությունը Ռուսաստան դրա շուրջ է

«17+»-ը կարծես թե վերջին օրերն է ապրում: Վերջակետը դրեց Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարերելով, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և «կրելու» է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը նշեց. «Տեսնում ենք «17+ »-ի ճգնաժամը, այժմ ավելի քիչ ուժեր են դրա մաս կազմում: Տեսանելի է նաև, որ առնվազն երկու հարց քննարկվում է՝ շարունակել թե չշարունակել Վազգեն Մանուկյանի գլխավրությամբ, և արդյո՞ք շարունակել այն մարտավարությամբ, որը որդեգրել էին՝ սկսած նոյեմբերի 10-ից:

Ինչու առաջացավ առաջնորդի խնդիրը. վերջին շրջանում մարզեր կատարած նրանց այցերը ցույց տվեցին, որ ավելի շատ սկանդալներն էին քննարկվում, քան այն, ինչ այնտեղ նրանք ասում էին: Բացի դրանից՝ նրանց ասելիքը նույնական չդարձավ հասարակության զգալի հատվածի պատկերացումների հետ: Ռ. Քոչարյանի հայտարարությամբ պարզորոշ է դառնում, որ պրոցեսը հետագայում անձամբ ինքն է գլխավորելու»:

«Սրան գումարվեցին նաև մի քանի այլ ազդակներ: Նոյեմբերի 10-ի ներխուժումից, բռնություններից հետո փորձեցին պատճենել 2018-ին կիրառված տեխնոլոգիաները, կիրառել քաղաքացիական անհնազանդության մեթոդը: «17+»-ը խնդիր ուներ այն ժամանակվանից, երբ ընտրեց դատավորի կարգավիճակը և վարչապետին սկսեց ներկայացնել որպես պատերազմի թիվ մեկ պատասխանատու, և դա հակադրության մեջ էր հանրության պատկերացումների հետ, որովհետև հանրությունը ամենևին այս պատերազմը չի համարում մեկ անձի պարտության պատմություն: Հասարակության գնահատականները նույնական չեն եղել 17-ի որակումներին, որոնք փնտրում էին մեկ դավաճանի:

Բացի դրանից՝ այս ձևաչափում ներգրավված են երկու նախկին նախագահները, և դավաճանների ու մեղավորների փնտրտուքում հասարակությունը չի կարող անտեսել այս ձևաչափում ներգրավված ուժերի պատասխանատվության բաժինը: «17+»-ի և հասարակության կոնտակտը ի սկզբանե դատապարտված էր ձախողման»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը:

Ստեփան Սաֆարյանը նաև ընդգծեց, որ «17»-ն  իր գրավչությունը և վստահությունը կորցրել է նաև Մոսկվայի մոտ, և կարծիք հայտնեց, որ Քոչարյանի ճամփորդությունը Ռուսաստան դրա շուրջ է. «Քոչարյանը պիտի համոզի պայքարը շարունակել իր գլխավորությամբ և վստահեցնի, որ «կրելու է, և ռուսահաճո հայտարարություններով փորձի ստանալ աջակցություն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում