Economist Intelligence Unit բրիտանական հետազոտական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը դարձյալ դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ 167 երկրների թվում Հայաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը։ Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 86-րդ հորիզոնականում էր։
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2020-ին Հայաստանի դիրքերի նվազումը՝ 2018-2019-ի բարելավումից հետո, պայմանավորված է արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարության սահմանած ռազմական դրությամբ, որը «սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ արտահայտվելու ազատությունը»։
Այնուամենայնիվ, ըստ զեկույցի` Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։
Վրաստանը զբաղեցրել է 91-րդ տեղը, Թուրքիան՝ 104-րդը։ Ռուստանը 1244-րդ տեղում է։ Ադրբեջանը գտնվում է ավտորիտարների շարքում և զբաղեցնում է 146-րդը հորիզոնականը, Իրանը 152-րդ հորիզոնականում է։









































