Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն

Գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է. Բաբայանը ներկայացրեց գերակայությունները

Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Այս մասին նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ներկա փուլում արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստան-Արցախ- Սփյուռք  կապերի կարևորությանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին:

– Պարոն նախարար, ինչպիսի խմբագրումներ են ենթադրում Արցախյան նոր պատերազմն ու դրա հետևանքները՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում:

-Բնական է՝  ցանկացած այսպիսի պատերազմ ու արհավիրք, լինի հաղթական, թե այլ ելքով,  չի կարող ազդեցություն չունենալ արտաքին քաղաքականության վրա:  Ներկայիս դժվարությունները ևս ազդում են արտաքին քաղաքականության վրա՝ յուրաքանչյուրը յուրովի: Նախևառաջ  մենք ունենք ավանդական ու գերնպատակային խնդիրներ, որոնք կմնան այսուհետ ևս: Դրանցից են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, երկկողմ միջազգային հարաբերությունների զարգացումը,  ներհայկական կապերի ամրապնդումը: Ներկա դրությամբ՝ գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն  է:  Այստեղ անելիքներ կան ոչ միայն արտաքին քաղաքական բնագավառում, այլ նաև՝ պետականաշինության գործընթացում: Նույնիսկ այս իրավիճակում Արցախը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն ունի: Արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի ավելի ճկուն իրատեսական և էմոցիաները նվազագույնի հասցված: Հաշվարկները պետք է շատ խորաթափանց ու հանգամանալից լինեն: Համապարփակ հաշվարկներ պետք է կատարվեն: Այս է ներկայիս ժամանակահատվածի յուրահատկությունը:

-Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էիք, որ Արցախի դեօկուպացիան հնարավոր է: Տեսանելի ժամանակահատվածո՞ւմ է դա ուրվագծվում, ինչպիսի՞ գործիքակազմով եք տեսնում այդ գործընթացը:

-Այս գործընթացը, նույնպես պահանջում է նվազագույն էմոցիոնալություն, հաշվարկի առկայություն, ճկունություն, մեծ քրտնաջան աշխատանք, արհեստավարժ մոտեցում, հայրենասիրություն և ճիշտ աշխատանք ու կազմակերպվածություն:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի միջազգային հարաբերությունների և  համագործակցության հեռանկարները:

– Պետք է աշխատենք այս ուղղությամբ: Ինչպես աշխատենք՝  այնպիսինն էլ լինելու է արդյունքը: Արտաքին քաղաքականությունը նաև աշխարհաքաղաքականության դրսևորում և արտացոլում է, ինչը նշանակում է, որ այս գործընթացում ևս զգացմունքների մասին պիտի մոռանանք: Նախադրյալներ կան: Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ:

– Արցախի Հանրապետության նախագահը նշել էր, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջնահերթությունների շարքում է լինելու: Այդ ուղղությամբ ի՞նչ անելիքներ ու ռազմավարություն է անհրաժեշտ:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացում պետք է սերտ համագործակցենք Սփյուռքի ազգային կառույցների հետ,  Մայր Հայաստանի հետ տարաբնույթ աշխատանքներ իրականացնենք: Միջազգային ասպարեզում ունենք ռազմավարություն, որը տարիներ շարունակ գործում է: Լոկալ, այնուհետև սուբյեկտների մակարդակով ճանաչում, որից հետ պետք է գանք պետական մակարդակով ճանաչմանը: Այստեղ մարտավարության մեջ պետք է փոփոխություն մտցնենք: Իհարկե, ռազմավարությունը  պետք է միշտ առավել ճկուն դարձնենք, սակայն մարտավարությունը բնական է, որ շատ ավելի մեծ փոփոխությունների պետք է ենթարկվի:

– Բնականաբար, Ադրբեջանը փորձելու է խոչընդոտել Արցախի արտաքին հարաբերությունների հաստատման փորձերն ու միջազգային ճանաչումը: Հակազդման գործիքակազմ տեսնո՞ւմ եք:

-Իհարկե հակազդման գործիքակազմ առկա է, սակայն դա չի նշանակում, որ  պիտի բացահայտենք այդ հնարավորությունները:

-Ադրբեջանի կողմից, առայժմ հայտարարությունների մակարդակով,  մասնավորապես՝ նկատելի են Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից պաշտոնական այցերը դեպի Արցախ խոչընդոտելու նկրտումներ: Ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Այդ հարցին շատ սառնասրտորեն պիտի մոտենանք և փորձենք անել հնարավորը՝ մեր շահերը առաջ տանելու համար: Այստեղ ավելորդ աղմուկն անթույլատրելի է: Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաթարելու և խարխլելու համար: Փաստ է: Մենք պետք է անենք հնարավորը՝  մեր միասնականությունը պահպանելու համար: Որևէ մեկը չի կարող մեզ պոկել, կտրել Հայաստանից և Սփյուռքից:  Մենք միասնաբար  պետք է անենք  հնարավորը, որպեսզի դա տեղի չունենա:

-Հայաստան-Արցախ հարաբերություններն ինչպիսի ձևաչափով պետք է շարունակվեն և ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերն Արցախի անվտանգության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և արտաքին հարաբերությունների հաստատման համատեքստում:

-Արցախի աշխարհաքաղաքական կարևորությունն ու սուբյեկտայնությունը պայմանավորված  են  նրա  տեղ ու դերով՝  Մայր Հայաստանում և Սփյուռքում: Հետևաբար՝ այդ կապերը ռազմավարական, առանցքային նշանակություն ունեն նաև մեզ համար: Բնական է, որ այսուհետ ևս, այս ուղղությունը համարում ենք առաջնային:

-Արցախ-Ռուսաստան հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:

-Ռուս խաղաղապահներն այստեղ են և կարևորագույն, առանցքային դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է: Սա պետք է բոլորս գիտակցենք, և կրկնում եմ՝ առանց ավելորդ զգացմունքայնության,  առաջ տանենք մեր երկրի շահերը, պահպանենք մեր պետականությունը: Այս կարևորագույն ու պատասխանատու պահին եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումն առանցքային է:

-Քննարկվող թեմաներից է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման, գործարկման խնդիրը: Ո՞ր փուլում է հարցի լուծումը:

-Հնարավորություններ կան և պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

– Որո՞նք եք համարում արտաքին քաղաքականության առաջնահերթություններն այս փուլում:

-Այս պահի դրությամբ Արցախը պետք է ապաքինվի: Ամբողջ երկիրն ու ժողովուրդը, այսպես ասած, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Պետք է դուրս գանք այդ վիճակից: Ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ, պետք է անենք, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գանք այս ծանր վիճակից:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում