Sunday, 28 06 2026
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը

Հայաստանը՝ երկիմաստ վիճակում․ Ինչպես կասեցնել քայքայումը

Հայաստանում 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կազմել է 7,5 տոկոս: Հաշվի առնելով, թե ինչ մարտահրավերների միջով է անցել տնտեսությունը 2020 թվականին, 7,5 տոկոսը կարող է թվալ նույնիսկ ոչ թե չարյաց փոքրագույն, այլ նույնիսկ «լավ» ցուցանիշ՝ կորոնավիրուսի համաճարակ և համաշխարհային տնտեսական կանգառ, իսկ հետո ավերիչ և դաժան պատերազմ, որի հետևանքները առ այսօր շարունակում են տնտեսության համար լինել ծանր բեռ: 2009 թվականին, օրինակ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսությունն ունեցավ աշխարհում ամենամեծ անկումներից մեկը՝ 14 տոկոս: Ընդ որում, դա եղել է այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը չէր եկել գրեթե կանգառի ռեժիմի, չկար այն լոքդաունը, որ եղավ 2020 թվականին: Մյուս կողմից, 2009-ի հետ համեմատությունը, մեղմ ասած, քիչ է մխիթարում, որովհետև այդտեղ կարող են լինել քաղաքական պայքարին առնչվող հանգամանքներ, սակայն հանրության ու պետության համար կարևոր են ներկայիս մարտահրավերներն ու դրանց չեզոքացման հնարավորությունները:

Ներկայիս 7,5 տոկոս անկումը կարող է էլ ավելի ծանր ու բարդ լինել՝ հաշվի առնելով այն, որ ներկայումս շատ ավելի մեծ են Հայաստանի տնտեսության համար խնդիրներն ու այն բեռը, որ հայտնվել է տնտեսության վրա: Այդ տնտեսությունը ներկայումս ոչ միայն պատերազմի հետևանք պետք է վերացնի, սոցիալ-հոգեբանական վերականգնում ապահովի, այլ նաև պետք է ապահովի անվտանգային համակարգի վերականգնում: Այսօր, սակայն, տնտեսության մասին հանգամանալից, մասնագիտական, խորքային խոսակցությունը ոչ թե Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսի գլխավոր թեման է, այլ ամենաանտեսվածներից մեկը: Այն դեպքում, երբ Հայաստանն ունի ներդրումների կենսական կարիք: Օրերս եղավ տեղեկություն նաև, որ Հայաստանի պետական պարտքը 2020 թվականին աճել է ավելի քան 600 միլիոն դոլարով և անցել յոթուկես միլիարդը: Մի կողմից ահռելի թիվ է, մյուս կողմից թիվն այնքան սարսափելի չէ, որքան կարևոր է այն, թե ինչի համար է ծառայում արտաքին պարտքը:

Եթե ընդամենը կայունություն ապահովելուն, ապա կայունությունը, անշուշտ լինելով կարևորագույն խնդիր, այդուհանդերձ պետք է դիտվի միջոց, ոչ թե նպատակ: Այսօր Հայաստանի տնտեսական կյանքում գլխավոր բացերից մեկը լայն նպատակների բացակայությունն է: Մյուս կողմից, միակ շոշափելի ձևակերպվածություն ունեցող նպատակը ներկայումս, ցավոք սրտի, նախկին համակարգի ռևանշն է: Իսկ այն իրագործվում է «նպատակն արդարացնում է միջոցները» տրամաբանությամբ, ինչն էլ իր հերթին բերում է հետպատերազմական քայքայիչ մթնոլորտի էլ ավելի քայքայման: Այդպես Հայաստանը հայտնվում է երկիմաստ վիճակում: Քայքայումը կասեցնելու համար մի կողմից պետք են նոր և վերքաղաքական կարևոր նպատակներ, որոնք կոգևորեն, կմիավորեն, կմոբիլիզացնեն հանրությանը ստեղծագործ, կառուցող ռեժիմում, մյուս կողմից այդ խնդրի լուծման համար պահանջվում են թերևս քայքայիչ մեդիափսիխոզի վրա ծախսվող ռեսուրսներին համարժեք ռեսուրսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում