ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերջ կդնի ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարած մեկուսացման արտաքին քաղաքականությանը, կակտիվացնի ժողովրդավարացման իր ջանքերն արտերկրում և կխստացնի Ռուսաստանի և Չինաստանի կողմից ենթադրյալ թշնամական քայլերի դեմ հակազդեցությունը: Սա արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի առաջին ելույթի լեյտմոտիվն էր: Մոտավորապես 19 րոպեանոց այս ելույթով ԱՄՆ Պետդեպարտամենտում ամերիկյան վարչակազմի ղեկավարը հանդես է եկել հինգշաբթի:
« Ես ուզում եմ, որ այսօր աշխարհը լսի հետևյալ ազդանշանը. «Ամերիկան վերադարձել է. Ամերիկան վերադարձել է»: Դիվանագիտությունը կրկին մեր արտաքին քաղաքականության կենտրոն է վերադարձել», – հայտարարել է Բայդենը:
Խորհրդանշական էր նաև պետության ղեկավարի արտաքին քաղաքական գերատեսչություն այցի բուն փաստը՝ պաշտոնը ստանձնելուց գրեթե երկու շաբաթ անց: Թրամփն առաջին անգամ հայտնվել էր այս գերատեսչության պատերի ներքո երդմնակալությունից մեկ տարի անց, որի նպատակն էր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին երդմնակալության ուղեկցելը։ Հիշեցմեմք, որ Բայդենի վարչակազմում նրան փոխարինեց Էնթոնի Բլինկենը:










































