ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ իր ընտանիքը չի խառնվի կառավարության գործերին կամ արտաքին քաղաքականությանը:
«Մենք դրանով կզբաղվենք, ինչպես արեցինք Օբամա-Բայդենի վարչակազմի օրոք: Մեր ընտանիքից կամ ընտանիքի ավելի լայն շրջանակից ոչ ոք չի զբաղվի որևէ պետական գործով կամ արտաքին քաղաքականությամբ», – ասել է նա «People»- ին տված հարցազրույցում` հավելելով, որ իր ընտանիքի անդամներից ոչ մեկը համապատասխան դիրքորոշում չունի:
Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի օրոք նրա դուստրը՝ Իվանկան, զբաղեցնում էր նախագահի առաջին խորհրդականի պաշտոնը, իսկ նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, Մերձավոր Արևելքի հարցերով ավագ խորհրդական:








































