Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

ՀՀԿ-ի պատճառաբանությունն անհասկանալի է. 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն «թարմ հետքերով»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արցախյան պատերազմի ու պարտության պատճառների, 44-օրյա իրարամերժ տեղեկությունների ու աղետալի հետևանքների մասին ամբողջ ճշմարտությունը բացահայտելու համար առաջարկել է ստեղծել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից կազմված հանձնաժողով։ Էդմոն Մարուքյանի առաջարկը, ինչպես հայտնի է, մերժել են իշխող «Իմ քայլը» խմբակցությունը և Հանրապետական կուսակցությունը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է թեմային ու հրապարակել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված Էդմոն Մարուքյանին։ Այստեղ ՀՀԿ նախագահը հիմնավորում է, թե ինչու է ՀՀԿ-ն մերժում առաջարկը՝ մասնավորապես նշելով, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չի լինի հասնել իրական հանգամանքների բացահայտման։ Աշոտյանին վրդովեցրել է Մարուքյանի հայտարարություններն առ այն, թե այս հարցում իշխող ուժն ու ՀՀԿ-ն միակարծիք են, և Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում ՀՀԿ-ի ու ՔՊ-ի միջև. «Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի ներկայացրած պատճառաբանությունն անհասկանալի է: «Իրենք ասում են, որ «Փաստահավաք» խմբի ձևավորման ու անաչառ աշխատանքի համար պայմաններ կարող են ստեղծվել միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Նախ՝ Հայաստանում մի քանի ամիս հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Իրենք էլ վստահ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանին հաշված օրեր են մնացել։ Այդ դեպքում կարելի էր հիմիկվանից սկսել, ու հետագայում, երբ իշխանափոխություն լիներ, այդ հանձնաժողովի գործունեությունը կշարունակվեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովն ահռելի աշխատանք պետք է իրականացնի: «Ոչ թե օրերի, շաբաթների կամ ամիսների, այլ տարիների հարց է։ Մի քանի հազար մարդ, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, ովքեր ի պաշտոնե կապված են եղել այս իրադարձությունների հետ, պետք է գան ու հարցաքննվեն։ Տարիների աշխատանք է սա։ Լավ կլիներ հիմա սկսել, եթե իրենք կասկածներ ունեն, որ այս հանձնաժողովը կարող է օբյեկտիվ գործել, ու մտածում են, որ պետք է իշխանափոխություն լինի, դրանից հետո այն կշարունակեր իր գործունեությունը։ Իսկ եթե իրենք չեն մտածում, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանն էլ ևս հինգ տարի պետք է մնա իշխանության ղեկին, ապա իրենց տրամաբանությամբ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի հինգուկես տարի անց, ինչն ուղղակի աբսուրդ է։ Պետք է թարմ հետքերով ստեղծվի, բոլոր անհրաժեշտ եզրակացություններն արվեն, իսկ եթե եղել են մեղավորներ՝ պատժվեն։ Այնպես որ, ՀՀԿ-ի պատճառաբանությունն ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Վարդանյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց, որ արցախյան 44-օրյա պատերազմի իրական հանգամանքներն իմանալն ու այն հանրությանը ներկայացնելը կարևոր են. «Ես համոզված եմ, որ նախաձեռնությունը ճիշտ է։ Իշխանությունների փաստը չպետք է խոչընդոտող լինի։ Իրավականության ձգտող պետության օրակարգում միշտ պետք է լինեն նման իրավիճակի զարգացման պատճառներն ու համապատասխան եզրակացություններ կատարվեն։ Կարծում եմ, որ «Փաստահավաք» գործունեության աշխատանքը բավականին երկար է տևելու, որովհետև 44-օրյա պատերազմը բավականին շատ խնդիրներ վեր հանեց։ Կարծում եմ նաև, որ կազմի հետ կապված կան խնդիրներ, պետք է ավելի լուրջ մոտենալ»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ կասկածում է, որ իշխանությունները կգնան այդ քայլին. «Եթե ես լինեի՝ անպայմանորեն կհամաձայնեի։ Դա առհասարակ ցույց կտա, թե իրենք ինչքանով են իրավիճակին տիրապետում. համոզված եմ, որ շատ հարցերում իշխանությունները ևս չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, ու կառավարման բուրգում ևս կան սխալներ՝ նկատի ունեմ այն անկազմակերպվածությունը, որի մասին բոլորը խոսում են։ Եթե դա եղել է արհեստավարժության պակասի պատճառով, ապա «Փաստահավաք» խմբի ստեղծումը բխում է առաջին հերթին իշխանության շահերից, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»։

Ցանկության դեպքում, ըստ Դիլբարյանի, այս խորհրդարանը դա կարող է անել. «Երևում է միահեծան, մի փոքր նաև խամաճիկային կառույց է, բայց քաղաքական կամքի դեպքում հնարավոր է»։

Խոսելով նմանատիպ նախկին խմբերի գործունեության մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես չէի ասի, թե նրանց գործունեությունը ինձ բացարձակապես հուսահատեցրել է։ Եթե անգամ վատթարագույնը՝ 50 տոկոս պատասխան տա, միևնույն է՝ ավելի ճիշտ է, քան մեղադրել իրար առանց ձևակերպված հստակ հիմնադրույթներ ունենալու։ Իմ համոզմամբ՝ հենց կառույցներն են դրան սպասում։ Նույն պաշտպանության նախարարությունը, ԿԳՄՍ-ն… Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում ինչպիսի՞ մասնագետներ են պատրաստվել։ Տարբեր մակարդակներում, նույնսիկ եթե 50 տոկոս պատասխան ստանանք, դա խիստ ձեռնտու կլինի Հայաստանի Հանրապետության համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում