Խորհրդարանի ընտրությանը մասնակցելու որոշման մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը փաստացի նշանակում է այսպես ասած՝ 17-ի ձևաչափի մարտավարության չեղարկում: Համենայնդեպս, մինչ այժմ այդ մարտավարությունը կարծես թե կառուցվում էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ ընտրական պրոցեսի մերժման վրա: Բայց Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ, եթե իշխանությանը հաջողվի արտահերթ ընտրություն նախաձեռնել առանց վարչապետի հրաժարականի, ապա ճիշտ չէ դրան չմասնակցելը: Երկրորդ նախագահը հայտարարել է նաև, որ մասնակցելու է իր թիմով և հաղթելու է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Արեգ Քոչինյանի և Արմեն Վարդանյանի հետ: