Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս թողարկմամբ մենք թողարկել ենք 750 մլն դոլարի պարտատոմս։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով։ Եվ սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար։ Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։ Երկրորդը, ըստ էության կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողերը վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։








































