Monday, 29 06 2026
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

Չենք ունենա ո՛չ անվտանգություն, ո՛չ տնտեսություն, եթե հիմքում գիտություն չլինի․ Մխիթար Հայրապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

– Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս հասնել պատերազմի մասին ճշմարտությանը, ո՞րն է դրա ամենակարճ ճանապարհը: Ամենադառը շահարկումները հենց այս խնդրի ներքո են տեղի ունենում:

– Օրերս մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով: Շատ կարևոր է ապագային միտված դիսկուրսների ձևավորումը: Ես ունեմ հավատամք, որ եթե յուրաքանչյուրս մեր տեղում, մեր պատասխանատվության չափաբաժնով չստեղծենք արդյունք և հանրային բարիք, ապա մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ: Այ այդ ժամանակ ակտուալ կլինի արտագաղթի մասին խոսելը: Այդ դիսկուրսը պետք է ապահովեր վստահության միջավայր, հետպատերազմական Հայաստանում պաշտոնյաները, գիտնականները, ընդդիմադիրները կարծես թե արել են հետևություններ, և կա լույս:

Այդ լսումների ժամանակ իմ եզրափակիչ խոսքում ես նշեցի, որ պատերազմը ինձ երկամսյա լռության էր մղել: Դա գուցե տարընկալումների առիթ տվեց, կամ գուցե այլ կերպ ներկայացվեց այս կամ այն ընդդիմադիր ուժի նեղ անձնական շահերին ծառայող այս կամ այն լրատվամիջոցների կողմից, բայց գուցեև իսկապես պարզաբանման կարիք կա: Իմ կարծիքով՝ դաժան պատերազմը թե՛ իր ընթացքով, թե՛ իր հետևանքներով յուրաքանչյուր հայ մարդու պետք է որոշ ժամանակաշրջանով առանձնացներ ինքն իր հետ՝ մտորելու սեփական պատասխանատվության շուրջ: Չեմ ակնկալում, որ բոլորն իրենց մեջ կգտնեին այդ ուժը հասկանալու, թե յուրաքանչյուր հայ մարդ ինչ է արել իր ամենօրյա աշխատանքով, առաքելությամբ, որ այն, ինչ տեղի ունեցավ, մենք դրանից խուսափեինք:

– Եվ եթե պատերազմն ունեցել է չարամիտներ, իմանալ, թե ովքեր են նրանք:

– Բնականաբար, իր ամբողջ շերտերով հանդերձ: Բայց ես փորձում եմ այլ փիլիսոփայությամբ մոտենալ խնդրին: Մոռանանք իմ քաղաքական կարգավիճակը և իմ խոսքն ընկալենք որպես հայ մարդու խոսք: Իմ հարցադրումները ուղղված են եղել բացառապես ինձ: Դա երկխոսություն էր ինքս ինձ հետ, ես փորձել եմ գտնել ճշմարտությունը, որը գուցեև ապագայում վճռորոշ դեր է խաղալու ինձ համար՝ թե՛ որպես պաշտոնյայի, եթե լինեմ պաշտոնյա, թե՛ որպես հայ մարդու: Ես ինձ, օրինակ, հարցադրում եմ արել, թե երկուսուկես տարվա ընթացքում, երբ մեծ քաղաքականության մեջ եմ, ինչն եմ սխալ արել, ում չեմ լսել, որքանով եմ հավատարիմ մնացել սկզբունքներիս, որքանով եմ առավոտից մինչև գիշեր իմ աշխատանքով արդարացրել իմ օգտին քվեարկած քաղաքացիների սպասելիքները… Շատ հարցերի պատասխան գտել եմ, շատ հարցերի պատասխան էլ չեմ գտել, բայց կարևոր է ինքնաքննադատական մտածողությունը…

Ինձ շանս է ընձեռվել ճանաչելու Արցախը: Ինչ-որ փուլում մենք անվտանգության գոտին անվանեցինք ազատագրված գոտի, ես այդպես եմ փոքրուց դաստիարակվել, առանց շատ խորանալու, և հետո ժամանակի ընթացքում եկել եմ եզրակացության՝ դրանք ազատագրված տարածքներ էին, թե անվտանգության գոտի… Քաշաթաղը շատ լավ եմ ճանաչում, ունեմ այնտեղ տնկած տասնյակ ծառեր, որոնք ջրում էի, հիմա չեմ կարող ջրել: Հիմա այն մարդկանց, որոնք առաջին անգամ Արցախում եղել են նոյեմբերի 10-ից հետո և Դադիվանքից դուրս են եկել իշխանությանը հայհոյելով, ես կարո՞ղ եմ համարել ազնիվ և անկեղծ, իհարկե՝ ոչ: Հայրենիքը պաշտպանելու և սրտացավ լինելու համար նախ պետք է ճանաչել այն:

– Ուզում եմ հասկանալ, դուք հիմա արդարանո՞ւմ եք:

– Ո՞ւմ առաջ: Ես ունեմ երկխոսություն իմ Աստծո հետ և ինքս ինձ հետ, որևէ մեկի առաջ արդարանալու կարիք չկա: Իմ և իմ քաղաքական թիմի, ինչպես նաև թիմի քաղաքական առաջնորդի գործունեությունը բաց է ամբողջ հանրության առաջ: Նրանք են դատավորը, նրանք կտան գնահատականը: Կրկնում եմ, կարևոր երկխոսություն եմ ունեցել ինքս ինձ հետ, հուսամ, որ այլ մարդիկ էլ կունենան, նկատի ունեմ, որ երբեմն մենք՝ ինքներս, պետք է նայենք ճշմարտության աչքերի մեջ…

– Նորից անդրադառնանք գիտության մասին խորհրդարանական լսումներին, թեժ ելույթներ հնչեցին, ո՞րն էր ՕԳԳ-ն:

– Խորհրդարանական լսումների ՕԳԳ-ն բարձր կլինի, եթե այն ունենա գործնական շարունակություն: Դա կախված է առաջին հերթին մեզնից, բայց առաջին քայլը մենք արել ենք… 2019թ. իմ և Հովհաննես Հովհաննիսյանի ջանքերով 1,5 մլրդ դրամով բյուջեն փոփոխվեց՝ հօգուտ գիտնականների: Սա կաթիլ է օվկիանոսի մեջ:

Մենք սրանով ենք առաջնորդվել և 2021-ին ավելի մեծ փոփոխություններ էինք պատրաստվում առաջարկել, թեև կառավարությունը ևս իր մոտեցումը փոխել էր: Մենք պարզ ճշմարտության մասին ենք խոսել՝ նախ պիտի ունենանք գիտություն, ուզո՞ւմ ենք անվտանգություն, պիտի հզորացնենք գիտությունը, ուզո՞ւմ ենք ունենալ տնտեսություն, այն պիտի լինի գիտելիքահեն, ուզո՞ւմ ենք ունենալ առողջապահություն, դրա տակ ևս պետք է լինի գիտությունը: Մենք այս դիսկուրսը ունեցել ենք, դա տվել էր արդյունքներ և ավելի մեծ փոփոխությունների պիտի բերեր: Թե ինչու չստացվեց, առաջին հարվածը կովիդն էր, հետագայում դրան գումարվեց նաև պատերազմը:

– Ներքաղաքական որևէ օրակարգ քննարկվո՞ւմ է «Իմ քայլը» խմբակցությունում: Նկատի ունեմ այն, որ ներքաղաքական մթնոլորտը տարբեր ձևափոխումներ է ստանում, քաղաքական մեծամանությունն ինչպե՞ս է արձագանքում:

– Իհարկե, խմբակցությունում տեղի են ունենում քննարկումներ:

– Երեկ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են հրապարակում գտնվող ընդդիմության լիդերների հետ, այսինքն՝ այդ ճամբարում ինչ-որ բան է տեղի ունենում: Այս կողմո՞ւմ ինչ է տեղի ունենում:

– Դեմոկրատական երկրում ենք ապրում, մարդիկ իրենց իրավունքներն են իրացնում, ողջունում եմ: Թող հանդիպեն, քննարկեն, թող ծրագրերով հանդես գան, ժողովրդին ներկայացնեն ապագա Հայաստանի իրենց տեսլականը, ինչ խնդիր կա, թող հանրությունն էլ իր գնահատականը տա: Թեև ես կարծում եմ, որ հանրությունն արդեն երկու ամիս է, տալիս է իր գնահատականը:

– Ո՞վ է քայլ անելու՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը, իշխանությունի՞ց է կախված ընտրական փուլի անցնելը:

– Ականջալուր լինելով հասարակության մի ստվար զանվածից, ընդդիմադիր տարբեր բևեռներից եկող տարատեսակ ուղերձներին, նաև մեր ներքին քննարկումների տրամաբանությամբ առաջնորդվելով՝ մենք որոշեցինք, որ պետք է սկսենք կոնսուլտացիաներ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Եթե ամբողջ քաղաքական դաշտը գա այն կետին, որ հասունացել է այդ պահը, և ճգնաժամից դուրս գալու լավագույն միջոցներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, քննարկումների արդյունքում գուցեև այդ որոշումը կկայացնենք, բայց առայժմ այդ պատրաստակամությունը, որ դրսևորել է քաղաքական մեծամասնությունը և այն ձեռքը որ մեկնել է, մնացել է օդում անպատասխան, որովհետև կարծես թե ընդդիմության ներկայացուցիչներն այլ պատկերացումներ ունեն: Թե ինչու չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, խոհեմ ժողովուրդը գիտի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում