Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Փաշինյանն այցելել է Արարատի մարզ. խորհրդակցությանը քննարկվել են 2020-ի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները եւ պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը նշել է, որ նման աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կլինեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում եւ մարզպետարաններում՝ աշխատանքն ամփոփելու եւ առաջիկա անելիքները գնահատելու համար: «Իհարկե, Արարատի մարզն առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, եւ մենք առաջիկայում պետք է նաեւ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, այսօր նաեւ այդ թեման կքննարկենք: Իհարկե, նաեւ բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրներն են մեր օրակարգում, սոցիալ-տնտեսական, իրավակարգի եւ անվտանգության ապահովման հարցերը, եւ մենք այս բոլոր հարցերով կունենանք քննարկում, կտանք համապատասխան հանձնարարակններ եւ կամփոփենք այս պահին եղած արդյունքները: Նաեւ կգնահատենք, թե ինչ առաջանային մարտահրավերներ եւ խնդիրներ ունենք, որոնցով պետք է զբաղվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արարատի մարզպետը եւ փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով ու պատերազմով գյուղմթերքների արտադրության ծավալները փոքր նվազում են արձանագրել, սակայն օրինակ՝ խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունն աճել է: Նշվել է, որ մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը կազմում է 156 հազար հեկտար,որոնց թվում են նաեւ արոտավայրերը: Մշակվող հողատարածքների թիվը հասնում է 42 հազարի:

Այս համատատեքստում, վարչապետը կարեւորել է մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսմանն ուղղված քայլերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների, ֆերմաների հիմնման համար իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը եւ պատասխանատուներին հանձնարարել մոնիթորինգի միջոցով գնահատել խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման տարբերակներ: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ապահովման քայլերը, ըստ անհրաժեշտության իրականացնելով կոնկրետ օրենսդրական, իսկ ծրագրերում՝ բովանդակային փոփոխություններ:

Տեղեկացվել է, որ 2020 թվականին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: Բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվել է հետեւողական վերահսկողություն: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը, շինարարության, կրթության եւ այլ ոլորտներում առկա խնդիրներին ու լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:

ԶՈՒ ներկայացուցիչը զեկուցել է, որ Արարատի մարզի սահմանային օպերատիվ իրավիճակը հանգիստ է եւ գտնվում է հայկական ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Զեկույցներով հանդես են եկել նաեւ Դատախազության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Խորհրդակցությունից հետո վարչապետ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում