Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
«Պարոն Առաքելյան, դուք գիտեք, որ ես գիտեմ, թե ինչ է կատարվում Արցախում: 3 ամիս է անցել, և Ադրբեջանն արդեն միջազգային օդանավակայան է կառուցում Ֆիզուլիում, ճանապարհներ է կառուցել, շուտով նաև դեպի Շուշի գնացող: Մինչդեռ 3 ամսում Հայաստանը Արցախում չի կառուցել մեկ տուն. հողի վրա պետք է տուն կառուցել»,- սոցապ նախարարին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և հավելեց, որ հապաղելը հանցավորություն է:
Ի պատասխան Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Իսկ տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը մինչև այսօր Շուշիում չի կարողանում հոսանք քաշել»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































