«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի 16-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում երկու հարց է ընդգրկված՝ Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն և Փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն: Առաջադրումներ դեռ չկան, քանի որ առաջադրումները սկսվելու են փետրվարի 6-ից, սակայն ՓՊ նախագահն արդեն իսկ լծվել է այս անգամ էլ յուրայիններով համալրված խորհուրդ ունենալու ջանքերին։
ՓՊ խորհուրդը բավական կարևոր մարմին է և մեծ դերակատարում ունի։ Պալատին առնչվող բոլոր հարցերը հիմնականում որոշվում են խորհրդի միջոցով՝ սկսած ֆինանսական հարցերից, վերջացրած փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ կայացնելը։ Ամենայն հավանականությամբ, խորհրդի գործող անդամները կրկին կառաջադրվեն։ Նրանք բոլորն էլ հիմնականում Արա Զոհրաբյանի գծի մեջ են, սատարում են ՓՊ նախագահին բոլոր, այդ թվում քաղաքական որոշումներում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































