Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Կարգավիճակի հարցը պայմանավորված է նրանով, թե ինչպես կհիմնավորենք 88-ի թեզը

ԵԽԽՎ նստաշրջանում մասնակցությունը լավ փորձ էր ևս մեկ անգամ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ինչպես լիագումար նիստերի դահլիճում, այնպես էլ կոմիտեներում և աշխատանքային հանդիպումներում: Որքան էլ առցանց շփումները հնարավորություններ տան, անձնական շփումները մնում են կարևոր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ է:

«Ռազմագերիների հարցը օրակարգ չմտնելու հարցը շահարկվեց: Սակայն հայկական պատվիրակությունն ամբողջ նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել է գերիների վերադարձի հարցը, այդ հարցը քննարկվեց տարբեր քաղաքական խմբերի շրջանակներում, կոմիտեներում և երկու մեծ քաղաքական խմբերի ղեկավարներ այդ հարցը բարձրաձայնել են ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ… Ասել, որ այս հարցը հաջողությամբ չպսակվեց, նշանակում է չիմանալ, թե ինչ ընթացակարգեր կան ԵԽ-ում»,- նշեց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանը գերեվարված անձանց պատանդի կարգավիճակով պահում է՝ այդ գործոնն օգտագործելով բանակցությունների համար: Պատագամավորը նշեց նաև, որ եթե անգամ ռազմագերիների հարցը օրակարգում ներառվեր և բանաձև ընդունվեր, դա կունենար բարոյաքաղաքական նշանակություն, քանի որ ԵԽԽՎ բանաձևերը պարտադիր բնույթ չեն կրում:

«Հայկական կողմը աշխարհին պետք է ապացուցի, որ Ադրբեջանը ռասիստական պետություն է»,- ընդգծեց Վարդանյանը: -Աշխարհը պետք է իմանա, որ էթնիկ հայերի ֆիզիկական գոյությունը  վտանգված է»:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի կարգավիճակի հարցն այս մթնոլորտում ինչ հրատապություն ունի, Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Արցախի կարգավիճակի հարցը պայմանավորված է նաև նրանով, թե միջազգային ատյաններում ինչքանով կհիմնավորվի այն թեզը, որն 88թ. ի վեր առկա է, և այսօր ավելի ակնառու է դառնում,որ էթնիկ հայը Ադրբեջանի որևիցե տեսակի վերահսկողության ներքո չի կարող իրեն անվտանգ զգալ: Սրանից ելնելով՝ պետք է մտածել Արցախի կարգավիճակի մասին, որովհետև Ադրբեջանում ռասիստական ռեժիմ է:

Այսօր ոչ միայն զինված այլ նաև քաղաքացիական անձինքն են Ադրբեջանում գերության մեջ, որոնք իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում, նրանց միակ «մեղքը» հայ լինելն է, և եթե միջազգային կառույցները հանդուրժելու են, որ 21-րդ դարում մարդը իր էթնիկ ծագման պատճառով միջազգային հանցագործության զոհ դառնա, ապա չգիտեմ ինչ կլինի, այնուամենայնիվ, միջազգային իրավունքի գործիքը պետք է օգտագործել… Ադրբեջանին սանձելը ոչ միայն մեր խնդիրն է, այլ նաև շատ այլ երկրների: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, պետք է կարևոր նախազգուշացում լինի շատ երկրների համար»:

վարդանյանը նաև հավելեց, որ անհրաժեշտ է ունենալ ուժեղ, կայուն պետություն, ներպետական միասնության առկայություն, լուրջ դիվանագիտական և արտաքին քաղաքական աշխատանք, բոլորիս ռեսուրսների մեկ տեղում՝ ուղղված հայանպաստ հարցերի լուծմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում