«Վազգեն Մանուկյանին դիտավորյալ էին բերել առաջնագիծ, որ տապալի պայքարը»,-նման կասկածներ ունի Լրագրողների անկախ արհմիության նախագահ Լևոն Սարդարյանը։ Նշում է՝ բերեցին, որ տապալելուց հետո գա մեկը, որը կասի՝ դուք չկարողացաք, ես եկա։ Հստակեցնող հարցին՝ «ես եկան» Ռոբերտ Քոչարյանի դեպքո՞ է եկել, դրական պատասխան է տալիս։ Անդրադառնալով տեղեկատվական մանիպուլյացիաներին՝ Սարդարյանը նշում է, որ դրանք մի քանի նպատակ են հետապնդում, որոնցից ամենասարսափելին բանակի նկատմամբ վստահության զրոյացումն է․ «Մանիպուլյացիայի նպատակներից մեկն էլ երկրում զինված ապստամբություն սկսելն է»։