Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել է մեկնել Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու թագավորական ընտանիքի հետ, հայտնում է Daily Mail- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց խոսքով, այս որոշումն ընդունվել է «անձնական եւ գործնական» պատճառներով: Միևնույն ժամանակ, իրավիճակը կարող է փոխվել, ասում են աղբյուրները: Նշվում է, որ որոշում կայացնելիս Մարքլը հաշվի է առնում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը:
Ենթադրվում էր, որ զույգն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կայցելի ամռանը՝ 2020 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո:










































