ԱՄՆ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է ընդամենը մի քանի շաբաթ հետո ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութեր ստանալ: Այս մասին հաղորդում է «Վոեննի օբոզրեվատել» Telegram-ալիքը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է միջուկային գործարքին վերադառնալ մյուս մասնակիցներից «մեկ ժամ հետո»:
Նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է Իրանի հարցով հատուկ բանագնաց նշանակել Բարաք Օբամայի Մերձավոր Արևելքի հարցերով նախկին օգնական Ռոբերտ Մալիին:









































