Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Չխորոցկու (Սամեգրելոյի մարզ) քաղաքապետարանի շենքի զուգարանը մաքրելու գործընթացում երեխաների ներգրավման փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն ՝ հղում անելով Վրաստանի առաջին ալիքին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի օր առաջ Չխորոցկուի մաքրման ծառայության նախկին աշխատակիցը, դպրոցներից մեկի տնօրենի համաձայնությամբ, յոթերորդ դասարանի դպրոցականների մասնակցությամբ կազմակերպել է՝ «սուբբոտնիկ» տարածքը մաքրելու համար: Ինչպես պարզվել է, ակցիան ներառել է քաղաքապետարանի շենքի զուգարանի մաքրում: Ակցիայի նպատակը պարզ չէ, քանի որ կինը հունվարից չի աշխատում քաղաքապետարանում:
Զուգարանում նկատելով մի խումբ երեխաների՝ մաքրող միջոցներով, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հարցրել է, թե ինչով են զբաղված այնտեղ: Դրանից հետո երեխաները դուրս են բերվել քաղաքապետարանի շենքից, բայց դեպքի վայրից տեսանյութերը հայտնվել են սոցիալական ցանցերում և սկանդալ առաջացրել:











































