ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը դատապարտել է Ռուսաստանում ցուցարարների դեմ զանգվածային ձերբակալությունները և անհամաչափ ուժի կիրառումը: Նա կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին կատարել մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրենց միջազգային պարտավորությունները:
Միջազգային Ֆրանսիական ռադիոկայանը (RFI) հայտարարել է, որ Բորելը կգտնվի Ռուսաստանում փետրվարի 4-ից 6-ը՝ հանդիպելու արտգործնախարար Սերգեյ Լավրովի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բորելը կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները:









































