Սիրիայի Ռաքքա նահանգի արեւելքում, «Քասադ» խմբավորումների կողմից վերահսկվող, Դեյր Զորի քաղաքացիական խորհրդի ղեկավարի մեքենայի ճանապարհին պայթուցիկ սարք է գործարկվել:
SANA գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Ալ-Քարամա շրջանի Քասադ անցակետի մոտ: Պայթյունի հետեւանքով քաղաքացիական խորհրդի ղեկավարը ծանր վիրավորվել է, իսկ նրա ուղեկցորդները սպանվել են:
Այս պայթյունից կարճ ժամանակ անց, «Քասադ» ամերիկամետ խմբավորման երկու գրոհայիններ սպանվել են ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի և «Քասադ» ուժերի համատեղ ռազմական շարասյան երթուղու վրա պայթուցիկի գործարկումից: Դեպքը տեղի է ունեցել Հասակե գավառից հարավ, Ալ-Խրաֆիի ճանապարհին:
Ըստ գործակալության, շարասյունը շարժվում էր դեպի Դեյր Զոր նահանգի Կոնեկո նավթահանք: Ամերիկյան զոհերի մասին չի հաղորդվում:








































