Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, Սեննայա հրապարակում, ոստիկանն իր ծառայողական ատրճանակն ուղղել է ցուցարարների վրա: Միջադեպի տեսանյութը հրապարակել է «Ֆոնտանկա»-ն:
Ավելի վաղ Սեննայա հրապարակում իրավապահները բիրտ ուժ են կիրառել ցուցարարներին բերման ենթարկելիս՝ ծեծել են մահակներով, արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ են կիրառել:
Հաղորդվում են նաև «Մամուլ» գրությամբ բաճկոններով լրագրողների դաժան ձերբակալությունների մասին:








































