Հունվարի 30-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հերթական քննարկումը, որի ընթացքում բանախոսեցին «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, «Արմակադ» ընկերության հիմնադիր` Խաչիկ Գևորգյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու` Լիլիթ Մկրտչյանը:
Լիլիթ Մկրտչյանի զեկույցը նվիրված էր Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների թեմային, զեկույցի ընթացքում ներկայացվեց կրթական համակարգի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը, մասնավորապես տարբեր երկրներում գործող կրթական մոդուլները
Խաչիկ Գևորգյանի զեկույցը նվիրված էր արտերկրում սովորելու հնարավորություններին, կրթաթոշակ գտնելու արդյունավետ տարբերակներին և պայմաններն։ Զեկույցի ընթացքում մասնակիցները ծանոթացան մի շարք կարևոր հմտությունների որոնք թույլ կտան արդյունավետ և արագ կազմակերպել կրթաթոշակներին դիմելու գործընթացը։









































