Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Եթե մեր արտաքին քաղաքականության մեջ վերբեռնում չկատարվի, ապա այս ամբողջ ձախողումների շարքը կշարունակվի

2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանը արտաքին քաղաքականության շրջադարձ չի իրականացրել։ Մեծ հաշվով՝ մենք շարունակել ենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը։ Պատերազմի արդյունքը՝ աղետալի պարտությունը, բացահայտեց մի անհերքելի իրողություն, ըստ որի՝ մեր արտաքին քաղաքականությունը եղել է պարտությունը ամրագրող, քարշ եկողի դիվանագիտություն՝ ոչ մի նախաձեռնողականություն, ոչ մի պրոակտիվություն։ Արդյունքում ունենք ամբողջությամբ տապալման հասցրած արտաքին քաղաքականություն։ Պարտությունից հետո Հայաստանն արդյոք պետք է վերանայի՞ իր արտաքին քաղաքականությունը, թե՞ ոչ։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ փաստերը ցույց են տալիս, որ արտաքին քաղաքականությունը վերանայելու կամ ավելի ստույգ՝ արդյունավետ դարձնելու կարգախոսները իրականություն չեն դարձել: «Փաստորեն մենք դարձյալ գնում ենք իրադարձությունների հետևից և ոչ թե կանխորոշում դրանք։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ փոքրիկ, հատվածական, հաճախ միայնակ մնալու կարգավիճակ։ Հետևաբար մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվող բոլոր գերատեսչությունները՝ սկսած արտգործնախարարությունից և նաև խորհրդարանից, կարելի է ասել, աչքի են ընկնում ցածր ՕԳԳ-ով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ աշխարհագրական դիրքն այստեղ որևէ կապ չունի. «Կան շատ այլ երկրներ, որոնք շրջապատված են թշնամական տրամադրություններ ունեցող պետություններով, սակայն վարում են նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունը և ընդհանրապես դիվանագիտությունը՝ լինի խորհրդարանական, կառավարական, թե այլ մակարդակներով, վարվում է ըստ գիտելիքների, ըստ արհեստավարժության և ըստ նախաձեռնողականության։ Ակներև է, որ այս ամբողջ ընթացքում մենք գնացել ենք հին տրորված ճանապարհով՝ չծավալելով քննարկումներ։ Ես կարծում եմ՝ արհեստավարժ մասնագետներին չներգրավելը կադրային քաղաքականության մեջ մեծ սխալ է։ Արդյունքը նույնքան տխուր է, որքան այս իրավիճակը։ Կարծում եմ, որ պատերազմի ընթացքը ոչ միայն մեր ռազմական ուժերի բացթողումն էր, այլ նաև մեր արտաքին քաղաքականության ոլորտում չկատարված բոլոր աշխատանքների հանրագումարը»։

Մինչդեռ հեղափոխական իշխանություններին, մեր զրուցակցի խոսքով, խանգարող հանգամանքներ չկային. «Ոչինչ չէր խանգարում՝ բացի աշխատելու հետևողական կամքից։ Կամք չկար։ Միայն կարգախոսներ էին, խանդավառություն ու վստահություն սեփական թիմին, իսկ մասնագետները հաճախ թիմից դուրս են։ Բացի դրանից, երբ չկա լուրջ խնդիրների՝ փորձագիտական ու մասնագիտական շրջանակներում քննարկում, միշտ ամեն ինչ մնում է հին ուղու վրա։ Այսինքն՝ այն կարգախոսները, թե նոր կետից են սկսելու, տեղին չէին և թյուր էին։ Արտաքին քաղաքականությունը ոչ թե պետք է զրոյից սկսել, այլ պետք է դարձնել առավել հետևողական ու իրադարձություններից առաջ գնացող։ Արվեցին որոշ փոփոխություններ, բայց շարունակվեց հին քաղաքականությունը՝ ուշ արձագանքել կամ արձագանքել իրադարձությունից հետո։ Կարծում եմ՝ այդ տեսանկյունից մենք կարող ենք Ադրբեջանից օրինակ վերցնել, երբ չեղածի մասին վաղօրոք ստեղծում էին միջպետական, միջազգային որոշակի տպավորություն։ Եթե վերբեռնում չկատարվի, ապա այդ ամբողջ ձախողումների շարքը կշարունակվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում