Վենեսուելայի իշխանությունները, փորձելով խուսափել իրենա նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումից, 6 միլիոն դոլարով վարձել են ամերիկացի փաստաբան Մարշա Ուայսին, որը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ և սատարում է Դեմոկրատական կուսակցությանը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Associated Press- ը՝ վկայակոչելով գործակալության տրամադրության տակ եղած աղբյուրներն ու փաստաթղթերը:
Ըստ AP-ի՝ Ուայսի հետ համաձայնությունները ձեռք են բերվել Վենեսուելայի PDVSA նավթագազային պետական ընկերության ամերիկյան թևի միջոցով 2017 թ.: Ինչպես նշում է AP-ն, Ուայսը հետագայում մեկնել է Կարակաս, որտեղ հանդիպել է Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:








































