Օգոստոսի 3-ին, ժամը 23:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի կին և հայտնել, որ իրենց բակում վիրավոր մարդ է ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը Նոր Արտամետ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել է 42-ամյա Միքայել Ճաղարյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքի հետքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:







































