Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ը կանխատեսում է պատերազմ 2021 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև. հավանականությունը՝ չափավոր, ռիսկը՝ ցածր, բայց… (Defence Express, Ուկրաինա)

«Միջազգային հարաբերությունների հարցերով խորհուրդ» ամերիկյան հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունը Կանխարգելման գործողությունների կենտրոնի հետ համատեղ 2021 թվականի հունվարի 14-ին հրապարակել է հերթական տարեկան կանխատեսումը և ռիսկի մակարդակը այն հնարավոր ներկա հակամարտությունների, որոնք կարող են ծագել կամ սրվել մեր մոլորակի վրա:

Ամենամյա կանխատեսման մեջ արտաքին քաղաքականության հարցերով ամերիկացի փորձագետները գնահատում են երեսուն պոտենցիալ հակամարտությունների հավանականությունն ու ազդեցությունը, որոնք կարող են առաջանալ կամ սրվել, առաջին հերթին՝ ԱՄՆ ազգային շահերի համար սպառնալիքի պրիզմայով: Սա արդեն տասներեքերորդ համանման վերլուծական հարցումն է:

Արդյունքներն արտացոլում են անվտանգության և միջազգային հարաբերությունների ոլորտում զգալի թվով ամերիկացի մասնագետների և փորձագետների կարծիքը 2020 թվականի նոյեմբերին անցկացված հարցման պահի դրությամբ:

Ուշադրության ներքո են հայտնվել այն իրադարձությունները կամ իրադարձությունների շարքը, որոնք հավանական են համարվում հաջորդ տասներկու ամիսների ընթացքում: Այնուհետև արդյունքները համախմբվել են և բոլոր պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակները տեսակավորվել սպառնալիքի երեք մակարդակներով՝ բարձր, միջին և ցածր՝ ԱՄՆ կանխարգելիչ գործողությունների համար դրանց տեղերի առաջնահերթությունը որոշելու նպատակով:

Որոշվում է նաև առաջիկա տասներկու ամիսներին այս կամ այն սպառնալիքի հավանականությունը՝ բարձր, միջին և ցածր:

Առաջին հերթին հարցումը ներառում է այն իրավիճակները, հանգամանքները և հակամարտությունները, որոնք կարող են հանգեցնել ռազմական ուժի կիրառման և ԱՄՆ ռազմական ներուժի այս կամ այն ​​ձևաչափով ներգրավման իր ազգային տարածքից դուրս: Ռիսկերը բուն ԱՄՆ-ում չեն գնահատվում:

Սպառնալիքների մակարդակը և դրա իրականացման հավանականությունը հետազոտողներին թույլ տվեցին երեսուն հավանական հակամարտությունները դիտարկելու համար դրանք բաժանել երեք խմբերի՝ համաձայն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ սպառնալիքների առաջնահերթության:

 Դիմակայության առաջին (կարմիր) խումբ

Հավանականությունը՝ զգալի, սպառնալիքի մակարդակը՝ զգալի

– Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հետագա զարգացում, դրանց փորձարկում, ինչը կհանգեցնի Կորեական թերակղզում ռազմական լարվածության ուժեղացման:

Հավանականությունը՝ զգալի, սպառնալիքի մակարդակը՝ միջին

– Աֆղանստանում բռնությունների և քաղաքական անկայունության աճ, ինչը կարող է հանգեցնել խաղաղ գործընթացի փլուզման:

– Սիրիայում հակամարտության շարունակում, որն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հակամարտության արտաքին կողմերի միջև լարվածության ուժգնացման:

– Վենեսուելայում տնտեսական կոլապսի և քաղաքական անկայունության արագացում, ինչը կհանգեցնի հետագա էական անկարգությունների և փախստականների արտահոսքի աճի:

 Հավանականությունը՝ չափավոր, սպառնալիքի մակարդակը՝ բարձր

– Չինաստանի կողմից Թայվանի նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշման ուժեղացում, ինչը կհանգեցնի լուրջ ճգնաժամի Միացյալ Նահանգների հետ:

– Իրանի և ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցներից մեկի միջև զինված դիմակայություն՝ տարածաշրջանային հակամարտություններին Իրանի մասնակցության և զինյալ խմբավորումներին աջակցելու պատճառով:

– Խիստ կործանարար կիբերհարձակում ԱՄՆ կարևոր ենթակառուցվածքների վրա:

– Ռուսաստանի ռազմական միջամտություն կամ գործողություններ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամներին վախեցնելու կամ ճնշելու նպատակով, ինչը կհանգեցնի ռազմական լարվածության մեծացման:

– Զանգվածային զոհերով ահաբեկչական հարձակում ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի դաշնակցի, կամ ՆԱՏՕ-ի վրա՝ ուղղորդված օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների կողմից:

Դիմակայության երկրորդ (նարնջագույն) խումբ

Հավանականությունը՝ զգալի, սպառնալիքի մակարդակը՝ ցածր

– Եթովպիայում հասարակության ներսում բռնության աճ և էթնո-ազգայնական հակամարտություններ, ինչը առաջացնում է մեծ հումանիտար ճգնաժամ և տարածաշրջանային անկայունություն:

– Եմենում հումանիտար ճգնաժամի վատթարացման խորացում մարտական ​​գործողությունների շարունակմամբ և արտաքին միջամտությամբ:

Հավանականությունը՝ չափավոր, սպառնալիքի մակարդակը՝ չափավոր

– Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների մեծացում կամ հակամարտության գոտիներում զգալի ռազմական բախում, ինչը կսրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը:

– Իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածության մեծացում, ինչը կհանգեցնի զանգվածային բողոքի ցույցերի և արյունալի առճակատումների:

– Թուրքիայի և քրդական զինված խմբավորումների միջև բռնության էսկալացիա Սիրիայում կամ Թուրքիայի սահմաններում:

– Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային վիճահարույց տարածքների վերաբերյալ համաձայնագրերի փլուզում, ինչը կհանգեցնի զինված դիմակայության:

– Խոշոր ահաբեկչություն կամ անկարգությունների սրում Քաշմիրում, ինչը կհանգեցնի Հնդկաստանի և Պակիստանի միջև զգալի ռազմական դիմակայության:

– Լիբանանում տնտեսական և քաղաքական ճգնաժամի խորացում՝ նոր քաղաքացիական պատերազմի ձևաչափով:

– Միջերկրական ծովի արևելքում բնական ռեսուրսների շուրջ վեճ, ինչը կհանգեցնի Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմական էսկալացիայի:

– Մեքսիկայում կազմակերպված հանցավորության հետ կապված բռնության ինտենսիվացում, ինչը կհանգեցնի մարդկային զոհերի ավելացման:

– Հյուսիսային եռանկյունում (Սալվադոր, Գվատեմալա և Հոնդուրաս) տնտեսական և անվտանգության պայմանների վատթարացում, ինչը կհանգեցնի արտագաղթողների հոսքի ավելացման:

– Բելառուսի իրավիճակին Ռուսաստանի միջամտության ուժեղացում, ինչը կհանգեցնի լայնածավալ և սաստիկ քաղաքացիական անկարգությունների:

Հավանականությունը`ցածր, սպառնալիքի մակարդակը` բարձր

– Չինաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ զինված դիմակայություն Հարավչինական ծովում նավարկության ազատության շուրջ՝ հաշվի առնելով վիճելի տարածքային հավակնությունները:

Դիմակայության երրորդ (դեղին) խումբ

Հավանականությունը՝ չափավոր, սպառնալիքի մակարդակը՝ ցածր

– Սուդանում ժողովրդավարական քաղաքական փոփոխությունների տապալում, ինչը կհանգեցնի քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ բռնությունների:

– Եգիպտոսի, Եթովպիայի և Սուդանի միջև Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակի շուրջ բանակցությունների տապալում, ինչը կհանգեցնի լարվածության սրման և ռազմական դիմակայության հավանականության:

– Նիգերիայում բռնության աճ, քաղաքական անկայունություն և քաղաքացիական անձանց տեղահանում տարածաշրջանում առկա հակամարտությունների հետևանքով:

– Լիբիայում հրադադարի ռեժիմի և խաղաղ բանակցությունների տապալում, ինչը կհանգեցնի մրցակցող կառավարությունների միջև բռնության սրման, որին կհաջորդի օտարերկրյա միջամտությունը:

– Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի խախտում, ինչը կհանգեցնի ռազմական հակամարտության սրման և կապակայունացնի տարածաշրջանը:

– Մյանմայում մուսուլմանների նկատմամբ բռնությունների շարունակում կառավարության անվտանգության ուժերի կողմից և լարվածության ավելացում Բանգլադեշից փախստականների հայրենադարձության շուրջ։

Այս հետազոտությանը առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ[1]: Սակայն աշխարհը, ինչպես հայտնի է, դինամիկ բան է, ուստի հետազոտողները խոստովանում են, որ ամեն ինչ կարող է փոխվել: Աշխարհը լի է սև կարապներով:

[1] https://cdn.cfr.org/sites/default/files/report_pdf/pps_2021_01.14.2021_onlineversion.pdf

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում