Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել շաբաթ օրվանից փակել հանրապետության սահմանները բոլոր արտասահմանյան երկրների քաղաքացիների համար․ նրանք կկարողանան երկիր մուտք գործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտնել է Չեխական ռադիոն:
Մուտքը կթույլատրվի օտարերկրացիներին, որոնք սովորում են Չեխիայում, աշխատում են կամ բնակության թույլտվություն ունեն հանրապետությունում: Բացառություն է արվում ազգականներին այցելելու, բժշկական օգնություն ստանալու և հարսանիքների կամ թաղումների արարողություններին մասնակցելու դեպքերում:
Այս միջոցը կգործի մինչև փետրվարի 15-ը:









































