Օգոստոսի 3-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07:00-ի սահմաններում 29-ամյա Լեռնիկ Ղ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Արցախյան խճուղում կայանված, 54-ամյա Սուրեն Դ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2106»-ի ուղևորը՝ 26-ամյա Մայիս Դ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:








































