10 տարուց ավել ապրել ենք Միջնավանում, մեր ամբողջ ունեցվածքը դրել ենք բանկերում, ստեղծել ամեն ինչ ու այսօր մեր վարկերի տոկոսները չենք կարողանում փակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։
«Այդ 300 հազար դրամը տալիս են, կարողանում ենք ապրել, բայց կկարողանա՞նք ստեղծել։ Մենք 300 տոննա ցորեն, գարի, տեխնիկաներ ենք թողել այնտեղ։ Չորս հատ տուն ենք այնտեղ թողել, այսօր եկել ենք այստեղ ու բոմժի նման ման ենք գալիս։ Պետությունից դժգոհ չենք, բայց մի կարգավիճակ թող տան մեզ, ասեն՝ սա է լինելու, որ իմանանք, այլ ոչ թե ընկնենք դռնեդուռ ձեթով, մակարոնով խաբեն»,-նշեց բնակիչը։










































