Հունվարի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ը առողջացած, 3069-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 765 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 644796 թեստավորում:
Այսպիսով` հունվարի 29-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 59 դեպք, 2 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։











































