Էկվադորի Կիտո նահանգի Այլընտրանքային բժշկության կենտրոնը հիվանդներին առաջարկել է պատվաստվել կորոնավիրուսի կեղծ պատվաստանյութով, հայտնում է El Comercio- ն՝ վկայակոչելով տեղի քաղաքապետարանի անվտանգության և կառավարման հարցերով քարտուղար Սեզար Դիասին:
Իշխանությունների խոսքով՝ կենտրոնի աշխատակիցները հիվանդներին ներարկել են կեղծ պատվաստանյութի 70 000 չափաբաժին: Ընդ որում, «պատվաստումների» ընթացքը բաղկացած է եղել երեք դեղաչափերից, որոնցից յուրաքանչյուրի գինը 15 դոլար է եղել: Այս պահին հաստատությունը փակ է, նշված է հաղորդագրության մեջ:








































