Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Մաքնալթին հայտարարել է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը տեղյակ է բրիտանական The Times թերթի այն հրապարակման մասին, որ իբր Լիբիայում «գրավված» ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը հայտնվել է ամերիկացի զինվորականների ձեռքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի:
«Մենք տեղյակ ենք բրիտանական Times թերթի հրապարակման մասին», – ասել է Մաքնալթին:
Նա ուղղակիորեն չի պատասխանել գործակալության խնդրանքին` հաստատել կամ հերքել այդ հաղորդագրությունները:
Պենտագոնի խոսնակը նշել է, որ Պետդեպարտամենտը կարող է ավելի շատ տվյալներ տրամադրել Լիբիայի նկատմամբ Սպիտակ տան վարած քաղաքականության վերաբերյալ:
Ինչպես հաղորդել է The Times- ը, 2020-ի հուլիսին ԱՄՆ-ը Լիբիայից գողացել է Լիբիայի ազգային բանակին պատկանող ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համակարգ:









































