Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011 թ. հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 266,155 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը, անցած տարվա 2010 թ. առաջին կիսամյակի համեմատ, աճել է 15.6%-ով:
Բացի այդ՝ 2011 թ. առաջին կիսամյակում 18,3%-ով աճել է զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնողների թիվը (274,621 մարդ):
Ինչպես հաղորդեցին էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության բաժնից, ներկայումս Հայաստանում գործում է 300 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն 14 հազար ննջատեղ: 300 հյուրանոցային տնտեսություններից 80-ը հյուրանոցային համալիրներ են:
Հարկ է նշել, որ, բացի հյուրանոցային համալիրներից, զբոսաշրջիկները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել հարազատների միջավայրում:








































