Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի և նրա կնոջ՝ Յուլիայի բնակարաններում խուզարկություններ են կատարվում՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տվյալներով՝ նրանք խուզարկել են Նավալնիի բնակարանը Մերիինոյում և նրա կնոջ՝ Ավտոզավոդսկայայում գտնվող բնակարանը:
Խուզարկություններն իրականացվում են սանիտարահամաճարակային կանոնների խախտման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածի համաձայն՝ նշված է հաղորդագրության մեջ:
Իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը: