ՀԱՊԿ համատեղ շտաբում խորհրդակցություններ են անցկացվել 2022 թվականի համատեղ զորավարժությունների պլանների վերաբերյալ: ՀԱՊԿ բոլոր վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ռազմական ներկայացուցիչները խորհրդակցություններին մասնակցում էին տեսակոնֆերանսի միջոցով:
Ինչպես MK-ին հայտնեց ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը, խորհրդակցություններն անցկացվել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Կուպրիկի ղեկավարության ներքո: 2022 թվականին հրամանատարաշտաբային, հատուկ և համատեղ վարժանքներ, նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի և ազգային մարմինների օպերատիվ անձնակազմի համար դասընթացներ կանցկացվեն: Համաձայնեցված նախագիծը ՀԱՊԿ միացյալ շտաբը կուղարկի ՀԱՊԿ մշտական խորհուրդ: Այնուհետև այն կհամակարգվի ՀԱՊԿ երկրներում: