Friday, 05 06 2026
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին

ԵՊՀ ռեկտորատի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է 2020 թվականի  սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասնակիցների համար պետության սահմանած ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աջակցության ծրագրով փոխհատուցվում է միայն 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձավճարը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հարց է ուղղել նախարարին, թե արդյոք աջակցության ծրագրից օգտվելու են այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող այն ուսանողները, որոնք զորացրվելու են հետագա երկու տարիներին, երբ վերը նշված կիսամյակն արդեն անցած կլինի, իսկ վարձավճարի հատուցումը` ժամանակավրեպ: Բացի դրանից՝ կա մտահոգություն, որ պատերազմական գործողությունների որոշ մասնակիցներ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ չունենալու պատճառով  կարող են զրկվել աջակցությունից:

«Նախարար Վահրամ Դումանյանի պարզաբանմամբ` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր ուսանողները, եթե նրանք մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են:

«Եթե ուսանողն ընդհատել է կրթությունը, զորակոչվել է բանակ, որտեղ մասնակցել է պատերազմի, հետևաբար զորացրվելուց հետո, եթե նա զինգրքույկում կունենա մարտական գործողության մասնակցության մասին գրառում և համապատասխան կնիք, ապա նա միանշանակ Կառավարության աջակցության ծրագրից կօգտվի: Մինչև 2022 թվականի ավարտը մենք դեռ ունենալու ենք պատերազմին մասնակից զորացրված ուսանողներ, նրանք մեկ կիսամյակի ուսման վարձի չափով փոխհատուցում անպայման ստանալու են: Եթե ուսանողը մինչև զորակոչվելն արդեն վճարել է 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձը, ապա Կառավարության փոխհատուցումը կհամարվի գերավճար և կփոխանցվի որպես հաջորդ կիսամյակի վարձավճար: Նույնիսկ, եթե ուսանողի կրթությունն արդեն ավարտվել է, և նա արդեն վճարել է, առաջին կիսամյակի  վարձավճարը կվերադարձվի նրան: Իհարկե, սա նվազագույնն է, որ պետությունը կարող է անել նրանց համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ  աջակցության ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գումարը կտրվի պետական բյուջեի միջոցներից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են լինել աջակցության ծրագրի շահառու, ապա այս դեպքում կա հստակ մոտեցում. պետք է լինի հիմք, այսինքն` գրառում, որ տվյալ անձը մասնակցել է մարտական գործողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում