Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում երեքշաբթի՝ հունվարի 26-ին, պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացնում է «Խաբր ալ-Աջիլ» լրատվական կայքը:
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է երկնքում թիրախ խոցել, հետ մղել Եմենի «Անսար Ալլահ» արմատական շարժման ապստամբների օդային հարձակումը, որոնք պարբերաբար գնդակոծում են թագավորության քաղաքները:
Եմենի կոալիցիան դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել միջադեպի կապակցությամբ:









































