Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացու: Հունվարի 26-ին այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Վերջերս Իրանից մեկնելու փորձ անելիս կալանավորվել է երկքաղաքացիութամբ իրանցի, որը լրտեսական գործունեություն է իրականացրել և տվյալներ հավաքել այլ երկրի համար»,- ասել Է նա՝ պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացուն ձերբակալելու մասին լրագրողի հարցին: Իսմայիլիի խոսքը մեջբերում է Միզան գործակալությունը: Ըստ որում դատարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «իրանական օրենքները չեն ճանաչում երկքաղաքացիությունը»:
Ուստի կալանավորվածը երկրի իշխանությունների կողմից համարվում է սոսկ Իրանի քաղաքացի: Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման պատճառով Իրանում օտարերկրացի գործակալների հայտնաբերման արշավ է ընթանում: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մահվան դատավճիռ է կայացվել երկրի քաղաքացուն ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի դրանից, 2020 թվականի փետրվարի 4-ին պատժի առավելագույն չափի է դատապարտվել Իրանի քաղաքացին միջուկային ծրագրի բնագավառում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար:









































