ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում համայնքապետներին և կառույցների ղեկավարներին, ԱԺ պատգամավորներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ըստ նախարարի, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դահլիճում ներկա չէր:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը: Այնուհետ նախ շնորհակալություն հայտնեցին նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:








































