Երուսաղեմում շարունակվում են ուլտրա-օրթոդոքսների և ոստիկանության բախումները: Ներգրավված են ջրցաններ և հատուկ նշանակության ջոկատներ: Ավելի վաղ արմատականները հարձակվել են մետրոտրամվայի վրա: Նրանք ջարդել են ապակիները և մի քանի վագոն սև ներկել: Ուլտրա-օրթոդոքս բնակիչները 2 ամիս պայքարում են իրենց թաղամասով անցնող մետրոտրամվայի նոր երթուղու դեմ: Նրանք հեղուկ ցեմենտ են լցրել ռելսերի վրա, իսկ թաղամասում փակցված սպառնալիքներով թռուցիկներն ակնհայտ են դարձնում, որ այդքանով նրանց պայքարը չի ավարտվի, գրում է «Մանրամասներ» կայքը:







































