Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Քաղաքական խուլիգանությամբ զբաղվողները մտավորականներ չեն

Մեր զինվորականությունը չի ներքաշվի քաղաքական պայքարի մեջ և կմնա հավատարիմ սահմանադրական սկզբունքներին հետևելու իր կեցվածքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բանակի օրվան ընդառաջ նախատեսվում է հանրահավաք, և փորձագիտական շրջանում կարծիք կա, թե ընդդիմադիրները նպատակ ունեն մոբիլիզացնել զինվորականությանը և ներքաշել քաղաքականության մեջ:

«Այժմյան Հայաստանում հռչակված է ժողովրդավարական սկզբունքների կյանքի կոչման ծրագիր, և այդ առումով ցանկացած ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, օրինական հավաքներ անցկացնել, ես դրանում որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- անդրադառնալով խորացող ներքաղաքական ճգնաժամին և ընդդիմության հանրահավաքներին՝ նշեց Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այլ խնդիր է, թե հանրահավաքների մասնակիցներն ու նախաձեռնողներն ինչ նպատակ են հետապնդում:

«Տպավորություն է, թե «17+»-ն իր վերջին օրերն է ապրում, այնտեղից դուրս եկողները հարցազրույցներ տվեցին՝ նշելով, որ հասկացել են, թե ինչ հեռահար նպատակներ ունեն և ովքեր են այդ շարժումը ղեկավարողները, խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին է: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Խաչատրյանը նշեց. «Հայաստանում տարիներով արմատավորվել էր կոռուպցիոն համակարգ, և նոր իրավիճակում խնդիր է դրված բացառել կոռումպացված համակարգի գոյությունը, բազմաթիվ մարդկանց համար այդ համակարգը կոմֆորտ իրավիճակ էր, նրանք հալալ քրտինքով աշխատելու սովոր չեն ապրել, այս շարժումն էլ ոչ թե հայրենիքի փրկության շարժում է, այլ ռևանշի են ձգտում՝ նկատի ունեմ կոռումպացված համակարգի վերականգնումը: Բայց նման փորձերը դատապարտված են անհաջողության»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում մտավորականների հավաքներին, որոնցում վերջերս նաև սպառնալից հայտարարություններ հնչեցին Սփյուռքի մի հատվածի հասցեին, վիրավորական արտահայտություններ են հնչում հասարակության տարբեր շերտերի, մի շարք ՀԿ-ների նկատմամբ, ոչնչացնելու կոչերով են հանդես գալիս, քաղաքագետը պատասխանեց. «Դա ավկայում է այն մասին, որ նրանք մտավորականներ չեն: Քաղաքական, հասարակական խուլիգանությունը վայել չէ մտավորականին՝ և բառամթերքի առումով, և հռչակվող սկզբունքների: Դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնց համար դիսկոմֆորտ է ոչ կոռումպացված համակարգում ապրելը: Դա լուրջ խնդիր է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում