Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Տղա ջան, եթե ի վիճակի չէիր նախարար աշխատել, հրաժարական տայիր․ ազատամարտիկները՝ Դավիթ Տոնոյանին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել, որտեղ խոսել է 44-օրյա արցախյան պատերազմի մասին: Հարցին, թե որն է համարում իր ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում, Տոնոյանը պատասխանել է, այն, որ չի կարողացել հաղթահարել վարչապետ-Պաշտպանության նախարարություն- Գլխավոր շտաբ-Հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները՝ մասնավորապես այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, ՀՀ Զու, ՊԲ, Արցախի նախագահի գործառույթներին, պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնակազմակերպմանն ու բնակչության տարհանմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի այս դիտարկմանը, ազտամարտիկ Սմբատ Հակոբյանը նշեց, որ հենց նշանակման պահից Դավիթ Տոնոյանի նկատմամբ բացասական կարծիք է ունեցել: «Հենց որ նա նշանակվեց նախարար, պատերազմն արդեն մոտալուտ էր, ես և իմ մարտական ընկերները բազմիցս բարձրաձայնել ենք, որ պետք է պատրաստ լինենք լայնածավալ պատերազմի: Թող Դավիթ Տոնոյանը բարի լինի, իր վրայից մեղքը չգցի: Մինչև պատերազմը սկսվելը, նա երկուսուկես տարի պաշտպանության նախարար էր և այդ ընթացքում կարող էր շատ լավ բանակը «ձգել», հիմա նա մեղադրում է Գերագույն գլխավոր հրամանատարին, Գլխավոր շտաբի պետին, ի՞նչ է, ինքը իր մեղավորության փայը չունի՞: Ո՞վ է տեսել, որ երկուսուկես տարվա մեջ պաշտպանության նախարարը երկուսուկես անգամ առաջնագծով չանցնի… Գիշեր-ցերեկ պիտի դադար չունենային, պաշտպանության նախարարը առաջնագծից պիտի տուն չգա, կաբինետ չպիի մտնի, քանի դեռ այսքան ծանր վիճակում ենք»,- նշեց Հակոբյանը:

«Ես չեմ պաշտպանում վարչապետին կամ Գլխավոր շտաբի պետին, բայց այստեղ Դավիթ Տոնոյանի անելիքը հսկայական էր, և եթե տեսնում էր, որ բանակը անկանոն էր, խնդիրներ կային, թող բարձրաձայներ կամ հրաժարական տար: Նորից հասանք այն բանին, որ դանակը ոսկորին հասավ, ինչո՞ւ եք թողնում, որ դանակը ոսկորին հասնի, նոր սկսեք խոսել»,- ասաց ազատամարտիկը:

Տոնոյանը հարցազրույցում նաև նշել է, որ 2015թ. Սահմանադրության համաձայն՝ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների ապահովման և վարման գործընթացից: Այսինքն՝ միայն Գերագույն գլխավոր հրամանատարին է վերապահված այդ գործառույթները: Հարցին՝ եթե այս խոչընդոտները չլինեին, պատերազմի ելքը արդյոք այլ կլիներ, ազատամարտիկ Վովա Առաքելյանը պատասխանեց. «Իհարկե է ոչ: Ի՞նչ է նշանակում, թե գործառույթներն ինձ չէին վերապահվում: Տղա՛ ջան, եթե դու ի վիճակի չէիր պաշտպանության նախարար աշխատելու, ինչո՞ւ էիր աշխատում, հրաժարական տայիր:  Նախ՝ եթե 2015թ. Սահմանադրությամբ նախատեսվածն է բերում առաջ, թող այն ժամանակ էլ բերեր, հասկանայինք, որ պաշտպանության նախարար չունենք: Երկրորդն էլ, տեսնում ենք, որ մինչև պատերազմը գնում սահմանամերձ գոտիներում նկարվում էին, իբրև թե ամեն ինչ լավ է: Պաշտպանության նախարարի պաշտոնը շատ կարևոր, առանցքային պաշտոն է, թող ոչ մեկը իր մեղքը չգցի որևիցե մեկի վրա… Նիկոլն ասաց՝ ես եմ մեղավոր, մյուսները կապ չունեն, բայց ո՞նց կապ չունեն, բա Գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը: Բա ինչո՞ւ էիր նախարար, տղա՛ ջան, դե չլինեիր, տեսնում էիր, որ չես կարողանում աշխատել, դուրս գայիր: Ով դուրս է գալիս պաշտոնից, դառնում է ընդդիմադիր:

Նիկոլի սխալն էլ այն է, որ ճիշտ կադրային քաղաքականություն չի վարում: Կոմպետենտ կադրեր պետք է նշանակի: Եթե ճիշտ կադրեր ընտրվեին, եթե նորմալ պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ և այլ նախարարներ ունենայինք, երևի այսօր Հայաստանն այս վիճակում չլիներ»,- նշեց Առաքելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում