Sunday, 05 07 2026
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել

Ձեզ արժանապատվության ձեռնոց է նետվել․ բաց նամակ Գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանը բաց նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նամակում մասնավորապես ասվում է․

 

Պարոն գլխավոր դատախազ, 06.07.20թ. Ձեզ է ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության նախկին բարձրաստիճան աշխատակցի կողմից հանցագործության անհերքելի հատկանիշներով բնութագրելի վարքագծի (խարդախությամբ առանձնապես խոշոր գումարի կորզում և յուրացում) վերաբերյալ հաղորդում: Իրավիճակը ստանդարտ չէր…` «…նկատի ունենալով Վարդան Մուրադյանի զբաղեցրած պաշտոնները, դիմումի ընթացքը կաշկանդելու հնարավորությունները, խնդրում ենք Ձեր անմիջական հսկողության առջև պահելու հաղորդմանն արձագանքումը»:

Դուք բացակայեցիք. Չկա Ձեր պատշաճ արձագանքը: Հաղորդմանն անհաղորդ եք, և դա՛ է Ձեզ ձեռնտու՝ տուժողի միայնակ և շարունակական բախումը հանցավորին…՝ դատախազական բթագույն կամայականության հովանու տակ. Հանցանքի առերևույթ հատկանիշներով գործի հարուցումից հետոառանց հետազոտման և ապացույցներն ըմբռնելու ունակության՝ թերի և թյուր, սուբյեկտիվ դիրքորոշմամբ ձևավորված արտաքին համոզմունքով, կայացվեց կարճման որոշում՝ «հանցակազմի բացակայության հիմքով». –դատախազական գլուխգործոց: Ի՞նչ է սա՝ պետություն պետության մե՞ջ, և դեռ ձևավորում ու պաշտպանում եք «պետակա՞ն մեղադրանքը», …խորքային պետությու՞ն՝ որի համար օրենքն ու օրինականությունը բլեֆ են, ուրեմն ինքը կանցկացնի Ի՛Ր ԲԼԵՖԸ, քանի որ ինքը ուժ է. –ո՞վ է քննողն ու դատողը՝ դարձյալ Ինքը. -… –Ինչու՞ է այս դիրքորոշումը ծառայում երբեմնի դատախազին. –Ա՞յն ուժով, որ ներկա գլխ. դատախազի կարիերայի հիմքերը դրվել են հենց նրա մոտ՝ երբ ստաժյոր է եղել…: Այս շղթայում նրա մերձավոր հարազատական և ոչ հարազատական կապերի ուժո՞վ: –Կարծում ենք՝ դարձյալ ոչ: Ուրեմն ուժեղ են նրա կոմպրոմատային ռեսուրսները այս ուժային շղթայի ներկա պաշտոնատարների հանդեպ. –Դա՛ է մտածել տրված… –Դուք միայնակ չեք, նայեք Ձեր շուրջը. Նախկին կամ ներկա դատախազական պատկերով որքա՞ն է հնարավոր ստահակ լինել… քննիչի քիմքին չէր տրված՝ այս կամ այն երկոտանին հանցավո՞ր է, թե՞ ոչ, այլ Ձեր դատախազների ինքնորոշմանը

 Տեղյակ եք, որ սույն անձը մարդկանց բռնկմամբ հղի, արժանապատվությունը նսեմացնող պահեր է հարուցում. –հասցեագրված ամենքին (ու  նրանց մերձավորագույն անձանց), ով իր հետ շահերի բախման մեջ է, սադրում է չկշռադատված քայլեր՝ խրախուսված դատախազության՝ իր հանդեպ հավատարմության դրսևորմամբ. –Չ՞եք ճանաչում Ձեր կարկառուն տեխնոլոգներից մեկին… –Կարդացե՛ք «168 am» կայքի 07.12. 2012թ. հրապարակումը և համոզվեք՝ ինչպես է սույն կերպարը $ 60.000 կորզել դյուրահավատ մեկից (-ամիսը $ 2.500 շահաբաժին էր տալու այս «դատախազ» – «բիզնեսմենը»), հետո վաշխառության գործ սարքել ու դատել տվել նրան… –Առայժմ՝ սա՛ հիշեցնենք :

Ուրեմն ինչու՞ է խիստ անցանկալի անձն անձեռնմխելի վիճակում: –Արդյո՞ք չհարուցելու համար ծայրահեղը՝ ցանկալին ուրիշի ձեռքերով

Պարոն գլխավոր դատախազ, տրված է՝ ուրեմն, հարցնելու՝ Ձեր ձեռքերը մաքու՞ր են, թե՞ ձեռնոցներն են ճերմակ՝ ինչպես Ձեր գեներալական կոստյումը: Ձեզ արժանապատվության ձեռնոց է նետվել: Փորձեիք հանել Ձերը և բարձրացնել այն:

                                                              Քաղաքացի Արամայիս Սարգսյան      21.09.2020թ.

Հետգրություն

                Թող սարկազմ չհնչի՝ գուցե ՁԵՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ քր. գործերը դատաիրավագիտական փորձաքննության ուղարկեն, այլ չշտապեն առողջ դատողությանը տարակուսանք հարուցելու ունակ՝ իրենց ԴԻՐՔորոշումներով: –Միևնույն է՝ դա ոչ արդարացնող է, ո՛չ էլ մեղմացնող՝ նրանց վարքագծին վաստակած քրեաիրավական որակումը տալու.

                Եղավ այն, ինչից  պետք է խուսափեիք՝ 06.07.20թ. Ձեզ ուղղված հաղորդմանն ուշադիր լինելու դեպքում.

  • թիվ 13111920 քր. գործի կարճման որոշման դեմ բողոքը հրատապ մերժվեց Երևանի Կենտրոնի դատախազի կողմից՝ առանց որևէ կերպ անդրադարձ կատարելու բողոքի իրավաբանորեն պարզ ու հստակ հիմքերից որևէ մեկին. –Բողոքի մերժումն այլ կերպ հնարավոր չէր. Վ.Մուրադյանի մատուցած պսևդովարկածն ի սկզբանե՝ և՛ ֆինանսաիրավական, և՛ ֆինանսատնտեսական, և՛ քաղաքացիաիրավական դիրքից, նոնսենս էր՝ անմտություն, բողոքի բառով՝ ՑՆԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ և ՑՆԴԱԾԻ ՏԵՂ ԴՆԵԼ հսկող դատախազին, վերադաս դատախազին և այլն ևայլն. –պարզվեց՝ ոչ իզուր: Նրանք դերի մեջ են մտել արհեստավարժ կերպով: –Այս անձանց բնորոշ է և անջատված վիճակն իրենց արժանապատվությունը շոշափող փաստարկին. «Ակնհայտ պատճառական կապի մեջ է այն, որ հաղորդմամբ պայմանավորված երկամսյա դադարից՝ նախաքննության այս խայտառակ ավարտից հետո նույն անձի սադրանքսպառնալիքները կրկնվեցին՝ դարձյալ հրաժարվելով կորզված գումարը վերադարձնելու խնդրին որևէ պատշաճ մոտեցումից… –Վերջին ձայնային հաղորդագրություններում տվյալ անձը արձագանքում է նաև որոշման առնչությամբ քննիչին հայտնված՝ վրդովմունքիս խոսքերին. –Կասկած չի կարող լինել, որ նման վարքագիծը պատճառական կապի մեջ է «քննության» ապահովման՝ կոնկրետ սուբյեկտների՝ ապահովիչի դերի մեջ մտնելու հանգամանքի հետ: Եվ ուրեմն՝ տվյալ անձի հիշոցները հասնում են բացահայտված դերի մեջ գտնվող անձանց… –Նախաքննության կոչվածը նախընտրել է հայտնի «ջայլամային վիճակ»…՝ ըստ էության արհամարհելով հետագա դատավարական արձագանքումները»…
  • Հաստատվեց քննությանը վաղ տրամադրված՝ մեր դիտարկումը.-Ստորագրողը կասկած չունի, որ իր անձին վերաբերվելու են որպես անառարկելի հեղինակության: Ինքն ազատ է կամայական տնօրինելու ձեռքի տակ հայտնված միջոցները: Ոչ ոք չի կարող իրեն պատասխանի հրավիրել (թեկուզ՝ գումար կորզելու այս ձևակերպման համար) …

 

              Ինչու «Բաց նամակո՞վ». –Հանրապետության դատախազական համակարգը ո՛րևէ էական փոփոխություն չի կրել տասնամյակներ շարունակ: Եվ բախվել ենք քաղաքացու ու արժանապատիվ քաղաքացիական հասարակության հանդեպ նրա՝ խելահասության կարիքից զուրկ՝ բարոյապես թշվառ և միայն ոխերիմ օտարի հետ համեմատելի ագրեսիվ վիճակին.

                Ումի՞ց է Ձեզ ընձեռված իշխանությունը. Ինչու՞ է այն ռեժիմային անտարբերությամբ, «Օրենքն այդ ես եմ» սկզբունքով վերաբերվում սահմանադրական օրինականությանը: Ինչու՞ է Ձեր ղեկավարած համակարգում այդպես վարժ ձեռագրով արտահայտվում հանրային և մասնավոր իրավունքի հանդեպ կոռուպցիոն (թարգմանաբար՝ այլասերված, պղծված, փչացած..) վերաբերմունք տիրումայո՛՝ համատարած և տևական ժամանակ. –բերենք բնորոշ վիճակներ՝ 1, 3, 10 , թե՞ ավելի տարիների վաղեմությունիցերբ անհերքելին չի մեղսագրվում նրան, ով հոդվածը վաստակել է, և նույն պահից էլ. –չենք կասկածում դրան, –նույն այս համակարգն իր պարտքն է համարելու իրեն հայտնի մութ մեթոդներով մեկուսացնելու թեկուզ սույնը ստորագրող ու այս շարադրանքի համար պատասխանատվություն ստանձնած անձին:

Ձեր համակարգն ԻՐ ՀԱՏՈւԿ ՎԻՃԱԿԻՑ բխող՝ կամայականության մերկ ուժի լիցքեր է կիրառումև մեզ տրված է քաղաքակիրթ աշխարհին հայտնի լեզուներով հետամուտ լինելու, որ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ հասնի նրա այդ ՀԱՏԿՈւԹՅԱՆ վերացմանը:

Հաջորդիվ՝ կներկայացվեն ՀՀ ՔԿ 1311920 գործով մերժված (-ասենք՝ վրեժխնդրորեն. թող չկարծեն, թե դատողականություն բառի արմատը դատարկը կարող է լինել…) բողոքը, գործում առկա՝ մեր դիտարկումները, դատախազական որոշման դատական բողոքարկումը: Կարող ենք ներկայացնել դոկտրինալ կարծիքներ, որ դրանք պետք կլինեն ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԼԻԿԲԵԶԻ վերացման համար

Ա.Սարգսյան

28.09.2020թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում