Հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են Mercedes, Toyota Camry, Volkswagen Passat, Mercedes A-160, NIssan Tiida, Nissan March, Nissan March, BMW և Տcion մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների, բախումը տեղի է ունեցել Toyota-ի և Mercedes-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։