Պեկինի օդում ծանր մասնիկների խտությունը գերազանցել է 190 մկգ-ն մեկ խորանարդ մետրում: Սա ութ անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անվտանգության սահմանը:
Չինաստանի եղանակի կանխատեսման համաձայն, իրավիճակը կբարելավվի միայն հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրը:
Չինաստանում սմոգի հիմնական աղբյուրներն են ավտոմեքենաները, ածուխով աշխատող էլեկտրակայաններն ու մետաղագործական գործարանները: Անցյալ տարի կորոնավիրուսային համաճարակի և ընդհանուր կարանտինի պատճառով արտանետումների քանակը նվազել էր, և ցուցանիշները երկար ժամանակ նորմայի սահմաններում էին: Բայց հիմա դրանք նորից բարձրացել են:
Չինաստանը օդի աղտոտվածության խնդրի լուծման վրա տարեկան ծախսում է մինչև 4 միլիարդ դոլար: Սմոգ առաջացնող մասնիկները չափազանց վնասակար են մարդու համար: Դրանք թափանցում են թոքեր, արյունատար անոթներ, կուտակվում են մարմնում: