Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ հրապարակվել են Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստի արդյունքները, որոնք հաստատվել են նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից։
Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Նեջդեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար է դարձել Էմին Մուրաթ Բիլգելը, ռազմաօդային ուժերը գլխավորել է Մեհմեթ Էրթելը, իսկ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է Բեքիր Քալյոնջուն։
Բացի այդ, YAŞ-ի որոշմամբ բարձրացվել է 36 գեներալի ու ծովակալի կոչում, իսկ 49 գնդապետի շնորհվել է գեներալի ու ծովակալի կոչում։ Իսկ ահա 49 գեներալների ու ծովակալների պաշտոնավարության ժամկետը հետաձգվել է 1 տարով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն ռազմական հրամանատարությունը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին։










































