Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Չեմ կարծում, որ Իրանը կկարողանա շոշափելի դերակատարություն ստանձնել ռազմագերիների հարցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը։

– Պարոն Ամիրյան, տեսակետ կա, որ գերիներին վերադարձնելու առումով Հայաստանին կարող է օգնել նաև Իրանը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող է Իրանի կառավարությունն այս հարցում օգտակար լինել՝ հաշվի առնելով Իրանի հետ Ադրբեջանի՝ գնալով խորացող հարաբերությունները։

– Ռազմագերիների հարցը Բաքվի իշխանությունները օգտագործում են որպես լծակ Հայաստանի վրա քաղաքական ճնշում բանեցնելու, եռակողմ համաձայնության կետերում իրենց շահագրգռող այլ կետերն առաջ մղելու նպատակով, անորոշ՝ բացատրության կարոտ, կետերի վրա դիմում են մանևրի կամ, այսպես ասած, փորձում են կետերը իրենց հարմար ձևով մեկնաբանել՝ ձգտելով ապակայունացնել Հայաստանը, նկատի առնելով, որ այս երևույթը քաղաքական շահարկումների է ենթարկվում նաև Հայաստանում:

Ինչ վերաբերում է գերիներին վերադարձնելու հարցում Իրանի օգնությանը, նկատի առնելով այն փաստը, որ Իրանը բացակա է եղել պատերազմի գործընթացում ու նաև բացակայում է կայացած քաղաքական եռակողմ հայտարարությունից, ես չեմ կարծում, որ Իրանը կկարողանա շոշափելի դերակատարություն ստանձնել այդ հարցում:

– Ընդհանրապես ռազմագերիների վերադարձի հարցում ի՞նչ անելիք ունի Ռուսաստանը, միջազգային հանրությունը։

– Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես եռակողմ հայտարարության հիմնական միջնորդ կողմ, այս հարցում հիմնական դերակատարությունը պետք է ունենա, և վերջին եռակողմ հանդիպումը, որ տեղի ունեցավ հունվարի 11-ին՝ Մոսկվայում, և ՀՀ վարչապետի հայտարարություններն այդ իրողության արտացոլումն էին:

Իհարկե, նկատի առնելով, որ գոյություն ունեն պատերազմի հանցագործությունների կանխարգելման կոնվենցիաներ, ռազմագերիների կապակցությամբ հանձնառություններ, պայմանավորվածություններ և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված պարագաներ, մենք չպետք է անտեսենք նաև այլ գործոնները, որպեսզի կարողանանք ճնշումը շատացնել Ադրբեջանի վրա:

Առավել ևս որ մենք ռազմագերիների պահելու փաստը պետք է քաղաքական լծակի վերածենք Ադրբեջանի միջազգային իմիջը փչացնելու հարցում, որովհետև այն, ինչ կատարվում է իր ամբողջության մեջ, լրիվ անմարդկային վերաբերմունք է, մանավանդ այն փաստերը, որ գոյություն ունեն խոշտանգումների կապակցությամբ: Մենք պետք է շատ աշխույժ լինենք այդ գծով:

Այս բոլորով հանդերձ, պետք է ընդգծել՝ Ռուսաստանը, որպես երաշխավորող կողմ, հիմնական դերակատարն է այս հարցում և պարտավոր է որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

– Պարոն Ամիրյան, խոսվում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Ապաշրջափակման հարցը հիմնականում Նախիջևանը կղզիացումից հանելու և Թուրքիա-Ադրբեջան կապը ապահովելու դիտանկյունից ավելի շատ Ադրբեջանի պահանջն է: Այդտեղ, անշուշտ, կա նաև բավական անհստակություններ, որոնք պետք է պարզաբանվեն ու հստակեցվեն, օրինակ, ինչպե՞ս Նախիջևանից Ադրբեջան անցնելու համար պահանջվում է երրորդ՝ ռուսական զինուժի կողմից անվտանգության ապահովելու անհրաժեշտություն, իսկ Իրանից, Նախիջևանի միջոցով դեպի Հայաստան՝ ոչ: Ինչո՞ւ Հայաստանից անցնող այդ երկաթգիծը պայմանականորեն անապահով է, իսկ Նախիջևանից և Ադրբեջանից անցնողը՝ ապահով, կամ Հայաստանից դեպի Ռուսաստան մեկնողը և Ռուսաստանից Հայաստան եկողը՝ ապահով: Սրանք բոլորը անհստակ հարցեր են, որոնք պատասխան են պահանջում, որովհետև այդտեղ, այսպես ասած, երկաթգիծը ապահովելու հարցը, հաստատորեն, Զանգեզուրի և տարածաշրջանի ապահովմանը չի առնչվում, հակառակ դեպքում այդ ուժերը ոչ թե երկաթգծի շուրջ, այլ ՀՀ-Նախիջևան և Հայաստան-Ադրբեջան սահմանների վրա պետք հաստատվեին:

Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այս հարցը լայնորեն պետք է ուսումնասիրվի, և մենք ընդհանրապես շտապողականություն և անտեղի խանդավառություն չպետք է ունենանք:

Երբ Ադրբեջանը ոչ միայն մեր ռազմագերիներին ազատ չի արձակում, ոչ միայն պարզ քաղաքացիներին որպես պատանդ է պահում և զոհվածների դիերի փոխանակման հարցն անգամ խոչընդոտում է, նման պայմաններում բիզնեսի մասին խոսելն ավելորդություն է: Հայաստանը ոչ մի պատճառ չունի արագ թափով այս հարցում առաջ գնալ, ինչը և՛ հայ հանրության, և՛ միջազգային հանրության կողմից անհեթեթություն կհամարվի:

Այսինքն՝ իմաստը ո՞րն է, երբ հայ զինվորին ու քաղաքացուն գերի են պահում, մենք գանք բիզնեսի և ապաշրջափակման մասին խոսե՞նք: Կարելի է ասել, որ այս հարցում կիրակին շաբաթից շուտ չի կարող գալ: Ռազմագերիների, պարզ քաղաքացիների ձերբակալման ու դիակների չփոխանակման պայմաններում բիզնեսի մասին, ապաշրջափակման մասին, կոմունիկացիայի և այլ հարցերի մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլ անիմաստ, որովհետև, որն է երաշխավորը, եթե երկաթգիծը Հայաստանից անցնելու համար անապահով է: Այստեղ որքանով վերնագիրը պարզ է, բովանդակությունը մնում է անհստակ: Հայաստանը այս հարցերով թեև սկզբունքային համաձայնություն է տվել, բայց գործնական առումով այս խնդիրը չի կարող զարգանալ առանց համապատասխան ենթահողը պատրաստելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում